Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանը (տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյան) եւ Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Խաչատուր Աբովյան» վարժարանը կնքել են համագործակցության հուշագիր, տեղեկանում ենք թանգարանից:
Մեծ գրողի անունը կրող այս երկու հաստատությունները նախատեսում են համատեղ ցուցադրություններ, հրատարակություններ, փոխանակման ծրագրեր, առցանց հանդիպումներ, վարժարանի սաների համար դասընթացներ եւ այլն:
Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը թանգարանին է նվիրել իր հեղինակած գրքերից՝ «Աստծո ոստանը», «Աշխարհն իմ շուրթերին» եւ «Սահարայի մենավորը», որոնք իրենց պատվավոր տեղն են գտել թանգարանի գրադարանում։