image

Հուշագիր՝ Աբովյանի անունը կրող հաստատությունների միջեւ

Հուշագիր՝ Աբովյանի անունը կրող հաստատությունների միջեւ

Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանը (տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյան) եւ Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Խաչատուր Աբովյան» վարժարանը կնքել են  համագործակցության հուշագիր, տեղեկանում ենք թանգարանից:

Մեծ գրողի անունը կրող այս երկու հաստատությունները  նախատեսում են համատեղ ցուցադրություններ, հրատարակություններ, փոխանակման ծրագրեր, առցանց հանդիպումներ, վարժարանի սաների համար դասընթացներ եւ  այլն:

Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը թանգարանին  է նվիրել իր հեղինակած գրքերից՝ «Աստծո ոստանը»,  «Աշխարհն իմ շուրթերին» եւ «Սահարայի մենավորը», որոնք իրենց պատվավոր տեղն են գտել թանգարանի գրադարանում։