image

Հնդկաստանում տեղադրվել է երկրում առաջին և միակ ձեռակերտ հայկական խաչքարը

Հնդկաստանում տեղադրվել է երկրում առաջին և միակ ձեռակերտ հայկական խաչքարը

ՆՅՈՒ ԴԵԼԻ-Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մուտքի բակային հատվածում տեղադրվել է Հայաստանից տարված ձեռակերտ խաչքար, որն իր տեսակով ողջ Հնդկաստանի տարածքում ունի առաջինն ու միակը համարվելու նշանակալի առանձնահատկություն, տեղեկանում ենք դեսպանատնից։ 

Երկար սպասված և մշակութային մեծ արժեք ներկայացնող այս ծրագիրն իրականացվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանի գլխավորությամբ և դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանի աշխատանքների համադրմամբ։ Նախագծի մտահղացումը պատկանում է Սփյուռքի երիտասարդ նախկին «դեսպան» Անուշ Գասպարյանին, ում առաջարկային նախաձեռնությունը կյանքի է կոչվել Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանի մեկենասությամբ:

Հայկական մշակութային ժառանգության և ինքնության այս յուրօրինակ խորհրդանիշը կերտել է քանդակագործ  Լյուդվիգ Ղազարյանը։

Հեռավոր Հնդկաստանում հայկական խաչքարի տեղադրումը ոչ միայն նոր էջ է բացում դեսպանատան տարածքի բարեկարգման գործում, այլև խորհրդանշում է հայ-հնդկական դարավոր բարեկամության ու մշակութային կապերի անսասանությունն ու շարունակականությունը: