Ֆրանսիայի նախագահը հրաման է ստորագրել՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակելու մասին:
Մեր երկրում նոր դեսպան է նշանակվել Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինին: Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:
Արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում պաշտոնը կստանձնի հուլիսի 21–ից։
Օլիվիե Դեկոտինին կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսից։