image

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը Էրբիլում էր ծառայում

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը  Էրբիլում էր ծառայում

Ֆրանսիայի նախագահը հրաման է ստորագրել՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակելու մասին:

Մեր երկրում նոր դեսպան է նշանակվել Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինին:  Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանում պաշտոնը կստանձնի հուլիսի 21–ից։ 

Օլիվիե Դեկոտինին կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսից։