image

Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կը գնահատուի 4,4 տոկոս. Համաշխարհային դրամատուն

Հայաստանի տնտեսական աճը 2023-ի համար կը գնահատուի 4,4 տոկոս. Համաշխարհային դրամատուն

Հրապարակուած է Համաշխարհային դրամատուն «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկոյցը: Այն կը կանխատեսէ, որ 2023-ին Եւրոպա եւ Կեդրոնական Ասիա տարածաշրջանին մէջ տնտեսական աճը պիտի կազմէ 1,4%։

Հայաստանի մէջ տնտեսական աճը 2023-ի համար կը գնահատուի 4,4 %, 2024-ին՝ 4,8%, իսկ 2025-ին՝ 5,0%։

Ինչ կը վերաբերի տարածաշրջանի երկիրներուն, ապա դրամատունը նախորդ կանխատեսման համաձայն 0,6 տոկոսով նուազեցուցած է Ատրպէյճանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամէնը 2,2 տոկոս: Համաշխարհային դրամատունը 2024-ին Ատրպէյճանի մէջ կը կ'անխատեսէ 2,5, իսկ 2025-ին՝ 2,6 տոկոս տնտեսական աճ:

Այս տարի Վրաստանի համար դրամատունը կը կանխատեսէ նոյն տնտեսական աճը, ինչ Հայաստանի պարագային՝ 4,4 տոկոս, իսկ 2024-ին եւ 2025-ին՝ 5-ական տոկոս:

Իսկ Թուրքիոյ մէջ 2023-ի համար Համաշխարհային դրամատունը տնտեսական աճը կը կանխատեսէ 3,2 տոկոս, 2024-ին՝ 4,3 տոկոս, 2025-ին՝ 4,1 տոկոս: