image

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 30 տարեկան է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 30 տարեկան է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականի մարտին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ եւ այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում եւ Արցախում։

Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում են նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի եւսփյուռքի որոշ քաղաքական, հասարակական եւմարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագահը ՀՀ Նախագահն է։