image

«Հառաչանքի» ծերունու արձանը և այլ թումանյանական արձաններ գրողի ծննդավայրում (լուսանկար)

«Հառաչանքի»  ծերունու արձանը և այլ թումանյանական արձաններ գրողի ծննդավայրում (լուսանկար)

Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Լոռիում բազում թումանյանական արձաններ և արվեստի այլ գործեր կան: Դրանք թե՛ գրողի արձաններն ու կիսանդրիներն են, թե նրա ստեղծագործությունների հերոսներին խորհրդանշող գործեր: «Ոչ բոլոր արձաններն են հաջողված» ,-«Արևելքի»-ի հետ զրույցում ասում է ալավերդիաբնակ մտավորական Էդուարդ Շահվերդյանը, նշելով, որ նրանցից ամենահանճարեղը թերևս  հայ նկարիչ Հրաչյա Ռուխկյանի հեղինակած «Թումանյանը՝ ժայռերի վրա» խճանկարն է, որը, ըստ մեր զրուցակցի, ոչ միայն Ալավերդու, այլև Հայաստանի զարդերից մեկն է: Ռուխկյանի այս ստեղծագործության բացումը տեղի է ունեցել 1969 թվին՝ Հովհաննես Թումանյանի 100-ամյակի առթիվ: 

Ըստ Էդուարդ Շահվերդյանի, Ալավերդու երկաթուղային կայարանի սպասասրահում թումանյանական հերոսների   (Անուշ և Գիքոր) մոտիվներով ստեղծված երկու որմնանկարները նույնպես հայկական շունչ ունեն և խորհրդանշում են մեծ գրողի անմահ հերոսներին, սակայն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, վանդալներն իրենց ձեռքի գործն արել են, և այդ նկարների վրա էլ կարելի է պղծություններ նկատել: 


 

Թումանյանի հայրենի գյուղում է գտնվում քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հեղինակած  արձանը, որում Թումանյանը գյուղական միջավայրում երևում է քաղաքացու և ազնվականի իր կեցվածքով: 


 

Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում էլ  գրողի կիսանդրին է. վերջինիս քանդակագործը Այծեմնիկ Ուրարտուն է: 

 

Հուշարձան Հովհաննես Թումանյանին, տուն-թանգարանի բակում, գ. Դսեղ 01.jpg

 

Լոռիում թումանյանական թեմաներով այլ գործեր ևս կան, բայց  գրողի «Հառաչանք» պոեմի ծերունու արձանն առանձնանում է նրանց մեջ: «Հառաչանքի» ծերունին գտնվում է Սանահինի միջնադարյան կամրջի հարևանությամբ, և ըստ Էդուարդ Շահվերդյանի, արձանը կարծես կամրջի հետ ձուլվել ու նրա մի անքակտելի մասն է կազմում: Արձանի հեղինակը շնողցի քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է  (գրող Լևոն Ջավախյանի եղբայրը): «Չնայած արձանը մի տասը տարվա պատմություն ունի, բայց արդեն  մամռակալել է, հավասարվել դարերի վազքին»,-նշում է մեր զրուցակիցը, ավելացնելով, որ «Հառաչանքի»  ծերունին միշտ արդիական է, և արձանն էլ կարելի է համարել մեր օրերի հայ մարդու հառաչանքի լուռ արտահայտությունը: 

 


 

«Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.
Փորներն ողողած, փոխկները թողած,
Կըռները կանթած՝ կըտերը կանգնած։
Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,
Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.
Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,
Բուռն է հավաքել գյուղացու հոգին։
Գնում է ուրշի ապրանքը տանում,
Թաքուն հավաքում իր հանդն է անում,
Աղմուկով քըշում իր հանդի միջից,
Շտրափ է առնում անմեղ տիրոջից։
Պարում է ձմեռն հարսանիքներում,
Կամ մեծավորի թեփշի է լիզում,
Մինչև մի քանի շահի է ճարում,
Էն էլ տանում է լափում Թիփլիզում» ։