image

Գրետա Հովհաննիսյանը Սպահանում միջնակարգ դպրոցի լավագույն ուսուցչուհի է ճանաչվել

Գրետա Հովհաննիսյանը Սպահանում միջնակարգ դպրոցի լավագույն ուսուցչուհի է ճանաչվել

Նորջուղայեցի անգլերենի ուսուցչուհի Գրետա Հովհաննիսյանը Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով ճանաչվել է լավագույն ուսուցչուհի: Այս մասին տեղեկանում ենք Սպահանից: Լրատվամիջոցները նշում են, որ Հովհաննիսյանը, մասնակցելով «Ուսուցիչների վարքային որակների բացահայտումն ու ծանոթացումը՝ ուսուցման եւ վերապատրաստման համապարփակ համակարգում» մրցութային միջոցառմանը, այս շրջագծում սահմանված չափորոշիչների հիմամբ՝ նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակում լավագույնն է ճանաչվել: 

Գրետա Հովհաննիսյանը 2006 թվականից որպես անգլերենի ուսուցչուհի աշխատում է Սպահան քաղաքի Ուսումնա-դաստիարակության 2-րդ շրջանի հիմնարկի միջնակարգ դպրոցներում եւ անցնող ուսումնական տարեշրջանում դասավանդել է «Ռահմաթ 2» եւ «Ֆարզանեգան Ամին» փայլուն տաղանդներով աշակերտների միջնակարգ աղջկանց դպրոցներում։

Նա իրանական 1393-94 եւ 1396-97 ուսումնական տարիներին մասնակցելով «Ռոշդ»-ի անվան ներքո կազմակերպված Էլեկտրոնային բովանդակության ստեղծման փառատոնին՝ նույնպես լավագույնն է ճանաչվել Իրանում։