Ֆրանսայի առաջատար հեռուստակայաններէն համարուող ՝ France 2 կայանը Երուսաղէմի հայկական թաղամասին մասին հանգամանաւոր տեսաֆիլմ մը կը պատրաստէ։
Այս մասին «Արեւելք» իմացաւ «Հայ Երուսաղէմն այսօր» դիմատետրի էջէն։
Աղբիւրը նաեւ կը նշէ, որ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Տ. Նուրհան արք. Մանուկեան օրերս ընդունած է հեռուստակայանը ներկայացնող պատուիրակութիւն մը։
Ստորեւ կը ներկայացնենք այդ մասին տրուած լրատւութիւնը։
Երուսաղէմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկեանը այսօր ընդունեց ֆրանսիական France 2 հեռուստաընկերության երկու աշխատակցի:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին առաջիկային հեռուստատեսութեան կողմից Հայկական թաղամասի եւ Սուրբ Երկրում հայերի ներկայութեան մասին պատրաստուելիք ֆիլմի մանրամասները: