image

Երկիր իմ Սուրբ

Երկիր իմ Սուրբ

Որոնում եմ ձեռքերդ անխոնջ,

Լոկ շուրթերը իմ օծելու,

Մինչեւ վերջին շունչըս դողդոջ,

Քո սուրբ անունն եմ երգելու։

 

Թէ՛ սիրալիր, թէ մենաւոր,

Մի մեղրահոս աղբիւր ես լուռ,

Քամիների դէմ բիւրաւոր՝

Քո սրտադող յոյսն ես խոկում,

Ջրերդ հոսում են փնտռելով

Ամէն կորած սէրը մարդու,

Սիրտըդ լցւում է մի թախծով՝

Որ ոչ մի անձ չի հասկանում։

 

Չվհատւե՜ս, երկիր իմ սուրբ,

Մրըրկայոյզ ալեակներից,

Քանզի ունես մի նոր սերունդ,

Արարատեա՛ն արմատներից,

Թէեւ յոյսի իղձով սնւում՝

Քո մայրական ջրվէժների,

Արծիւների պէս սաւառնում՝

Քո պատմական հողի եզրին...

 

Ես՝ քո նման ամփոփ կեանքով,

Կայլակներըդ եմ պահելու,

Կեանքըս կը տամ յօժար կամքով,

Սիրտըս սրտիդ մէջ ձուլելու,

Որոնում եմ ձեռքերդ անխոնջ,

Լոկ շուրթերը իմ օծելու,

Մինչեւ վերջին շունչըս դողդոջ,

Քո սուրբ անունն եմ երգելու։

 

 

 

ԿԱՅԼԱԿ

«Ոսկէ Օրէնք» գիրքէն

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...