image

Երեւանում ընթանում է արեւմտահայ գրականության միամսյակը

Երեւանում ընթանում է արեւմտահայ գրականության միամսյակը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է արեւմտահայ գրականության միամսյակը: Այս նախագծով կազմակերպիչները նպատակ ունեն տարածել եւ հանրահռչակել արևմտահայ գրականությունը, ներկայացնել գրողներին: 

Ինչպես տեղեկանում ենք գրադարանից՝ արեւմտահայ գրականության միամսյակի շրջանակում գրադարանում կանցկացվեն արեւմտահայերենին եւ արևմտահայ գրականությանը նվիրված բազմաբնույթ միջոցառումներ՝ հոբելյանների նշում, գրքային ցուցահանդեսներ,  բարձրաձայն ընթերցանություն, հեքիաթապատումներ, թեմատիկ քննարկումներ:

Մայիսի 7-ին՝ ժամը 13:30-ին գրադարանում տեղի կունենա սփյուռքահայ գրող Արամ Հայկազի «Հանցին պատիժը» պատմվածքի ընթերցում-քննարկումը, որը կանցկացնի «Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի արևմտահայերենի ուսուցչուհի Ռիթա Կաղեանը։