120 հազարէ աւելի մարդ, այդ շարքին` 30,000 երեխայ, կ'ենթարկուի էթնիք զտումներու՝ մարդոց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով: Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ մարդու իրաւունքներու նախկին պաշտպան, «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանը:
«Այսօրուայ հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թուում` ամփոփելով փաստական տուեալները ադրբեջանական յանցաւոր արարքների վերաբերեալ եւ դրանց հակազդելու համատեղ քայլերը Արցախի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանի (Artak Beglaryan), գործող Պաշտպան Գեղամ Ստեփանեանի(Gegham G. Stepanyan), ինչպէս նաեւ Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամ/ “Tatoyan" foundationի անձնակազմի հետ միասին:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդէն 24-րդ օրն է. 120,000-ից աւելի մարդ, այդ թուում` 30,000 երեխայ, ենթարկւում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով»,- գրած է ան։