Երգիչ Անտրէն, որ կը գտնուի Կլենտէլի հիւանդանոցներէն մէկում, տեսանիւթ հրապարակած է` շնորհակալութիւն յայտնելով մարդոց աղօթքներուն եւ բարեմաղթանքներուն համար: «Ձեր սէրն ու աղօթքները ինձ ուժ են տալիս, որ շուտ ապաքինուեմ եւ նորից քայլեմ: Աստուած ձեզ պահապան», տեսանիւթի մեկնաբանութիւններուն մէջ գրած է Անտրէն:
«Անգամ մարդիկ չեն զլացել, գնացել են եկեղեցի, մոմ են վառել, տեսանիւթ են նկարել եւ ուղարկել են` ինչպէս են ինձ համար աղօթում եւ մոմ վառում: Աստուած ձեզ բոլորիդ պահապան, բոլորդ եղէք առողջ եւ Աստուած պահապան մեր հայրենիքին: Շնորհակալ եմ ձեզ անչափ: Սիրում եմ, խոստանում եմ շուտ ապաքինուել եւ նորանոր երգերով ոգեշնչել ձեզ», տեսանիւթին մէջ ըսած է Անտրէն: