image

Դիմադրութիւնը պիտի չնահանջէ. Իշխան Սաղաթէլեան

Դիմադրութիւնը  պիտի չնահանջէ. Իշխան Սաղաթէլեան

«Հասնելու ենք սրանց վռնտմանը, որովհետեւ այլ տարբերակ չունենք: Հիմա ամառ է: Թող մի քիչ ասեն, խօսեն, ծափ տան, ուրախանան, իրար ոգեւորեն: Պայքարը նոր թափով շարունակուելու է»,- յայտարարած է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանը:

«Երբ տեսնում էք Նիկոլին, Ալէնին, միւսին, որ մեծ-մեծ խօսում են, էդ խօսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են` լաւ, էս ամէն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու: Ես ձեզ վստահ եմ ասում: Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանութիւն, որին պէտք է «դուխ» տան, ունեն ԱԱԾ, դատախազութիւն, քննչական ստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դաւաճաններին, նրանց պէտք է անընդհատ ցոյց տան, թէ «տեսեք-տեսէք, մեր դէմ խաղ չկայ, մեր իշխանութիւնը ժամանակաւոր չէ, իսկ ընդդիմութիւնն ու շարժումը պարտուել են»: Նրանց ամբողջ պահուածքը այս տեսանկիւնից է», նշած է ընդդիմադիր գործիչը:

Սաղաթէլեանի կարծիքով իշխանութիւնները լաւ գիտեն, որ իրենց ըրածները պիտի չմարսեն:

«Այս վերջին լկտի պահուածքից յետոյ ասեմ, որ նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու: Նրանք ճակատագիր չունեն: Երկիր յանձնող, դաւաճանութեան գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայութիւնների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում:

Ես գիտեմ` նրանց կեանքի նպատակն է մեզ չէզոքացնելը` ոնց կարող են: Ձեռքները ճար լինի, մեզ կը բռնեն, կը յանձնեն Ալիեւին: Բայց չեն կարողանալու: Նրանք պէտք է գնան, որովհետեւ նրանք հայ ժողովրդի թշնամիներն են ու դահիճները: Ու ոնց ուզում են, թող հասկանան: Ինչքան կարող են, թող իրար «դուխ» տան, յոյս տան: Միեւնոյն է, փրկութիւն չունեն», ըսած է Իշխան Սաղաթէլեանը: