image

Դիլիջան. Կովկասյան ազնվացեղ եղջերուներն ազատության մեջ են. Տեսանյութ

Դիլիջան. Կովկասյան  ազնվացեղ եղջերուներն ազատության մեջ են. Տեսանյութ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը դեռեւս 2022 թվականի հոկտեմբերի 16-ին է բաց թողնվել  իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ։

2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը եւ շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Կովկասի բնության հիմնադրամը։

Կովկասյան 14 առանձնյակը մեր երկիր է բերվել 2018 թվականին՝ Իրանից: 

Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն: Նախարարությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես են այդ գեղեցիկ կենդանիները ազատ զբոսնում բնության մեջ, իսկ բնապահպանները վարորդներին խնդրում են՝ Դիլիջանի ոլորաններում զգույշ վարել մեքենաները, քանի որ շփոթված եղջերուները կարող են ամենաանսպասելի հատվածում ուղղակի ցատկել մեքենաների առաջ։ Բնապահպաններն ու  եղջերուների բուժման կենտրոնի աշխատակիցները անընդհատ փորձում են նրանց հեռացնել վտանգավոր տարածքից, բայց միեւնույն է՝ շփոթված կենդանիները հաճախ հայտնվում են ճանապարհներին: