image

Չեն կարող հայի ոգին շրջափակել. Լուսինէ Օհանեան

Չեն  կարող հայի  ոգին շրջափակել. Լուսինէ Օհանեան

ԱՀԱԸ-ի Հայաստանեան   կազմակերպական մարմնի  աշխոյժ անդամներէն՝ Լուսինէ Օհանեան կը գրէ՝ 

Ծանր ժամանակներ ենք ապրում, եւ կարծես պատմութեան անիւը պտտւում ու կրկնում է պատմութեան դառը էջերը։

 

Հայաստան Արցախ հայրենիքը կրկին վտանգուած է այնպէս, ինչպէս առաջին աշխարհամարտի տարիներին։ Այն ժամանակ մեր պապերը նենգաբար սպանուեցին իրենց հողում, եւ իրենց արիւնը այսօր էլ դեռ կանչում է արդարութեան համար։

Թշնամու ծարաւը կարծես չի յագենում ծնկած ու պարտուած տեսնելու առաջին քրիստոնեայ ժողովրդին՝ չհասկանալով, որ չպարտուելը ցանկութիւն չէ մեզ համար, այլ ՏԻՐՈՋ ՊԱՏՈՒԻՐԱՆ՝ դրոշմուած ամէն հայի սրտում։ Եւ ինչպէս անարդարութեամբ ազգովի աշխարհով մէկ բաժանուեցինք, այնպէս էլ արդարութեամբ պիտի միաբանուենք։

 

Քայլում ես Արցախի փողոցներով, ու կարծես Արցախն էլ քայլում է քո մէջ, ու հասկանում ես, որ որքան հայրենիքի կարիքն ունես քո մէջ, այնքան էլ հայրենիքը քո կարիքն ունի իր մէջ, հասկանում ես, որ այլեւս չունես կորցնելու հայրենիք, այլեւս բաւ է…

Արցախը կարող են շարունակել շրջափակման մէջ պահել, բայց ՀԱՅԻ հոգին՝ ԵՐԲԵՔ։

 

Մենք քիչ ենք , սակայն մեզ հայ են ասում,

Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում‚

Բայց մեզ էլ գիտենք —

Մեզ հա՜յ են ասում։

Եւ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ — շատանա՜նք:

Պ․ Սեւակ