image

Բաշկիրիայում դիմակավոր անձինք կրակել են յոթ հայի վրա. մեկը մահացել է

Բաշկիրիայում դիմակավոր անձինք կրակել են յոթ հայի վրա. մեկը մահացել է

Հոկտեմբերի 29-ին քրեական դրամա է տեղի ունեցել ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին եւ կրակ բացել յոթ մարդու վրա: Պարզվել է, որ հարձակման զոհը տեղացի գործարարներից մեկն է` իր ընկերների հետ միասին: Նրանք բոլորն այժմ հիվանդանոցում են` ծանր վիճակում:  Տուժածներն են` Ա. Ոսկանյանը, Տ, Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը  (վերակենդանացման բաժնում է), Ա. Ավետյանը (վերակենդանացման բաժնում է),  Ա. Ակուլյանը (վերակենդանացման բաժնում է):Վերջին տվյալների համաձայն, տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, որին պատկանում էր ավտոսերվիսը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի մասում հրազենային վնասվածքից: Արտակարգ պատահարից անմիջապես հետո գործարարին վիրահատել են, սակայն պարզվել է, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են կյանքի հետ:Տուժածներին հասցրել են Սալավաթի Կենտրոնական քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցում աղբյուրի խոսքով, երեքը վիրավորվել են փորի մասում, երեքը` մարմնի այլ հատվածներում, եւս մեկ տուժածի գլխին են կրակել: Նրանց բոլորի վիճակը գնահատվում է որպես ծանր, տեղեկացնում է   Lifenews-ը:«Ճշտվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Որոշվում է «Երկու եւ այլ անձանց նկատմամբ մահափորձ» հոդվածով դատական գործ հարուցելու հարցը», — հավելել է աղբյուրը օրինապահ մարմիններից:LifeNews-ը պարզել է անցած գիշեր Բաշկիրիայում տեղի ունեցած քրեական դրամայի որոշ հանգամանքներ: Պարզվում է, կրակոցներին նախորդել է ճանապարհային խնդիրը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ: Օրինապահ ուժերում աղբյուրի խոսքով, երեկ մինչեւ կրակոցները տուժածները ռեստորանում մի մեծ տոնի են ներկա եղել ընկերոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:  Ինչ-որ պահի նրանցից մեկին զանգել է ծանոթը եւ խնդրել է օգնել. վերջինս մեքենայով ընկել էր ձորը` ռեստորանից ոչ հեռու: «Մեքենան դուրս քաշելիս երեք հոգի մոտեցան մեզ ու սկսեցին դա նկարահանել հեռախոսով եւ բարձրաձայն մեկնաբանել,-տեղեկացրել է աղբյուրը: Արդյունքում խոսքակռիվ սկսվեց, անծանոթներից մեկը հանեց տրավմատիկ ատրճանակն ու մի քանի անգամ կրակեց տղամարդու դեմքին»:Նախնական տեղեկությունների համաձայն, անծանոթները թաքնվել են, տուժածին բուժկետ են հասցրել, իսկ յոթ մարդկանց խումբը վերադարձել է վիրավորվածին պատկանող ավտոսերվիս` իրավիճակը քննարկելու: Հանկարծ դիմակավոր մարդիկ ներխուժել են տարածք եւ կրակ բացել: Ոստիկանները շրջափակել են Սալավաթ քաղաքի հիվանդանոցը, որտեղ գտնվում են տուժածները: Նրանց որոշ հարազատների հիվանդանոցից ոստիկանական բաժանմունք են տեղափոխել: Ոստիկանները շրջափակել են նաեւ ավտոսերվիսը: Նյութի  աղբյուրը News.am: