«Ինչպէս աւելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարութիւնները, այդ թուում՝ Վագիֆ Խաչատրեանի դատավարութիւնը, ֆարսի ժանրից են եւ մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի ծաղր եւ համընդհանուր ընդունուած միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտաւորութիւնների համատեքստում»:
Այս մասին «X»-ի իր էջին գրած է ՀՀ յատուկ յանձնարարութիւնններով դեսպան Էտմոն Մարուքեանը՝ աւելցնելով, որ երէկ (24 հոկտեմբերին) 70-ամեայ Վագիֆ Խաչատրեանը կրկին հերքած է իր մասնակցութիւնը Մեշալի դէպքերուն եւ ներողութիւն խնդրած հայերէն՝ բառացիօրէն ըսելով, որ այնտեղ չէ եղած:
«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրեանը ներողութիւն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադէպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խօսքերը սխալ մեկնաբանելով։
Ակնյայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրօք արդար դատավարութիւն չի կարող իրականացուել, ուստի նրանք պէտք է անյապաղ ազատ արձակեն Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»։