ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեան ֆէյսպուքեան էջով գրած է․
«Այս քարտէզները 44-oրեայ պատերազմի ժամանակ յայտնաբերել էի ատրպէյճանական զինծառայողների մօտ. գրպանի զինուորական գրքեր են:
Պարզ երեւում է, որ Հայաստանի զգալի մասը (Սիւնիք, Գեղարքունիք եւ այլն) ներկայացուած է` որպէս պատմական Ատրպէյճան` պատմական փաստերի բացայայտ կեղծիքներով: Անգամ նշուած են «ատրպէյճանական տեղանուններ»:
Օրինակ` «երբ Ռուսական կայսրութիւնը փլուզուեց, Ատրպէյճանի տարածքը 130 հազար քմ քառակուսի էր, 1918-1920 թթ. Ատրպէյճանի դեմոկրատական հանրապետութեան տարածքը 114 հազար քմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Տերպենտի Խանութիւն, 7 հազար քմ քառակուսի), հայերին (մինչեւ 1923 թ. Զանգեզուրի, Եղէգնաձորի, Սեւանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գիւղերը, 1946 թ. 40 քմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 քմ քառակուսի, Ղազախից մօտաւորապէս 50 քմ քառակուսի) 10.9 հազար քմ քառակուսի է տրուել: Վրաստանին 9.5 հազար քմ քառակուսի է տրուել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար քմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար քմ քառակուսիից 13.110 քմ քառակուսին դեռ օկուպացուած է:է:
Այսինքն` նրանք եկել էին այս ամէնն «ազատագրելու»:
Գրքերում կան նաեւ խորքային հայատեացութիւն բորբոքող արտայայտութիւններ` մեր Հայրենիքի մասին բացայայտ կեղծիքներով. «Այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատուարժան քաղաքացին չպէտք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պէտք է պահպանուեն այնպէս, ինչպէս երկրի նամուսը, յարգանքն ու պատիւը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» եւ այլն:
Սա ատրպէյճանական իշխանութիւնների քարոզչութիւն է, տարիների քաղաքականութիւն, որ այդ երկրում ձեւաւորել է հայերի նկատմամբ ցեղային ու կրօնական ատելութեան հասատատութենական համակարգ` սերունդներով:
Սրանք են ատրպէյճանական պատերազմական եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների գլխաւոր պատճառները բոլոր ժամանակներում»: