image

Մշոյ աղջիկ

Մշոյ աղջիկ

Դու ես միակ իմ յոյսն ու լոյսը կեանքիս սիրահար, 

Մշոյ աղջիկ, դու եղել ես ինձ համար անգին եար:

Խոստումներըդ, համբոյրներըդ, զիս տարել են սարէ-սար, 

Քեզ համար հոգիս նըւիրեմ, անկասկած,

Յաւիտեան, սէր անմար:

 

Դու սիրուն ես ու անուշիկ, 

Աշխարհիս մէջ դու մէկ հատիկ, 

Բոլորից դու տարբեր աղջիկ, 

Իմ աննման, սիրոյ ծաղիկ, 

Իմ աննման, Մշոյ Աղջիկ:

 

Բոլոր մարդիկ ինձ ասում են՝ վերադարձիր կեանքիդ վառ,

Մտածում եմ, ո՞նց ես դառնամ, մօտըս չես դու անթառամ,

Խենթի նման քեզ սիրում եմ, ո՞ւր ես միթէ սիրած եար,

Գիշերները քեզ յիշում եմ վշտահար,

Անդադար, սէ՛ր անմար:

 

Դու սիրուն ես ու անուշիկ, 

Աշխարհիս մէջ դու մէկ հատիկ, 

Բոլորից դու տարբեր աղջիկ, 

Իմ աննման, սիրոյ ծաղիկ, 

Իմ աննման, Մշոյ Աղջիկ:

 

Կայլակ

(Մայիս 17, 1999)

«Սէր ու Կրակ» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...