Աժ-ում որեւէ օրակարգով իմ հետագայ աշխատանքն այլեւս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամաւորի կարգավիճակը, չեմ կարող. առնուազն ազնիւ չէ:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեան վայր դրած է պատգամաւորական մանտաթը: Այս մասին ան յայտնած է իր ֆէյսպուքեան էջով:
«Սիրելի հայրենակիցներ,
Այն ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ. բնութեան այս օրինաչափութիւնը յատկապէս արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանաւորուածութիւնների պարագայում:
Որոշել եմ վայր դնել իմ պատգամաւորական մանտաթը. ստեղծուած իրավիճակում դա համարում եմ ամենաճիշդ ու արդարացուած որոշումը:
Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խօսել. դրանք կրում են բացառապէս քաղաքական ու մարտավարական բնոյթ:
Այս պահին կարող եմ միայն ասել, այս Աժ-ում որեւէ օրակարգով իմ հետագայ աշխատանքն այլեւս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամաւորի կարգավիճակը, չեմ կարող. առնուազն ազնիւ չէ:
Վերահաստատում եմ Հայաստանում եւ Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանութեան հասցէին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլեանտ դաւաճանի տեղը բանտում է:
«Դիմադրութեան» շարժումն ունի չիրացուած ահռելի ներուժ: Այն այս պահին գոյութիւն ունեցող միակ հարթակն է, որ ի զօրու է կանխել նոր դաւաճանութիւններն ու զիջումները. շարժումը պէտք է պահել եւ ուժեղացնել. որպէս ՀՀ արժանապատիւ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել եւ բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի գործողութիւններին:
«Հայաստան» խմբակցութեան իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայեացութիւն եւ յաջողութիւն. հաւատացէք, այնտեղ կան բազմաթիւ ազնիւ, նուիրեալ ու հայրենասէր անձիք
Աստուած պահապան Հայաստանին ու Արցախին
Աստուած պահապան Հայ ժողովրդին»: