image

Artbox. ՀԲԸՄ-ի եւ Եւրոպական Միութեան ուշագրաւ նախաձեռնութիւնը

Artbox. ՀԲԸՄ-ի  եւ Եւրոպական Միութեան ուշագրաւ նախաձեռնութիւնը

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել 24 ստեղծարար նախագիծ, որոնք կը մասնակցեն «Artbox ստեղծարար ինկուբատոր»ին (զարգացման, մշակման վայր), որը համապարփակ աջակցութիւն է տրամադրում առեւտրային յաջողութեան ներուժ ունեցող ստեղծարար նախագծերին: Ծրագիրը ստեղծուել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացւում է Հայաստանում Եւրոպական Միութեան նիւթական աջակցութեամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցութեամբ «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի շրջանակներում:

12 շաբաթուայ ընթացքում 24 ստեղծարար թիմեր, որոնք ներկայացնում են հզօր ժամանակակից նախագծեր թատրոնի, երաժշտութեան, ձեւաւորման եւ այլ ոլորտներում, սերտօրէն կ՛աշխատեն ակնառու միջազգային եւ տեղացի խորհրդականների հետ, զարգացնելով իրենց հմտութիւնները տարբեր ասպարէզներում` շուկայի վերլուծութիւնից եւ առուծախի նախագծից մինչեւ նիւթական ծրագրում եւ իրաւական օրէնքներ: Այդ շրջանի աւարտից յետոյ, 24 նախագծերը կը ներկայացուեն արուեստի բնագաւառի ներդրողներին, դրամաշնորհ տրամադրողներին եւ հովանաւորներին:

«Հպարտանում ենք Artbox-ի մեր նոր սերունդով: Այս 24 նախագծերի եւ դրանց ստեղծարար խմբերի ներուժն ու բազմազանութիւնը վկայում են այն մասին, որ նրանք նոր շունչ եւ եռանդ կը բերեն Հայաստանի մշակութային եւ ստեղծարար կեանք: Մեծ ոգեւորութեամբ ենք պատրաստւում նրանց Artbox-ի հիմնարար աջակցութիւնը տրամադրելուն եւ օգնելուն իրենց առաքելութեան իրականացմանը», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրէն Անուշ Տէր Խաչատրեանը:

««Կատապուլտ» ստեղծարար ծրագրի գործունէութիւնը ուղղուած է խթանելու Հայաստանի ստեղծարար տնտեսութիւնը: Սա իրենից ենթադրում է ողջ գործընթացի սնուցումը` գաղափարից մինչեւ արտադրութիւն եւ տարածում: Վստահ ենք, որ Artbox-ը հզօր հարթակ է նոր գաղափարներ սերմանելու եւ զարգացնելու համար, որոնցից որոշները մենք կը ներկայացնենք եւ տարածենք «Կատապուլտ»ի եւ այլ ծրագրերի միջոցով: Անհամբեր սպասում ենք այս սերմերի ծաղկելուն», ասաց «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի ստեղծագործական ռազմավար եւ ղեկավար Աննա Գարգարեանը։

Artbox-ի համար ընտրուած 24 ստեղծարար նախագծերն են`

 – Կառուցել` Անահիտ Սարեանի  նորաձեւութեան ազդեցիկ հաւաքածուն:

 – Բեբուկ` Անի Երեմեանի շարժական թատրոնի նախագիծը:

 – Bazaart` Արամէ Մարտիրոսեանի առցանց հարթակը, որը միմեանց կը կապի ձեւաւորողներին եւ յաճախորդներին:

 – ToneLab` Արմէն Եդիգարեանի անկախ երաժշտական ձայնագրման վայրը:

 – Մայէստրօ` Արուս Նազարեանի երաժշտական յաւելուածը, որը կ՛օգնի զարգացնել երաժշտական գիտելիքները:

 – Կայծ` Էլեն Ալթունեանի տեղացի ստեղծագործողների մասին ոգեշնչող եւ գեղագիտական շարքը:

 – Pambak Games` Կարապետ Խաչատուրի հայկական ժողովրդական հեքիաթների եւ առասպելների թեմայով «Տարոյի քարտեր»ը:

 – Կինորայ` Գարեգին Պապոյեանի հաղորդաշարը` նուիրուած ֆիլմերին եւ նրանց լեզուին:

 – Նախագիծ Di` Գէորգ Արամ Գրիգորեանի համացանցային արուեստի հարթակը:

 – Diaries` Հարմիկ Մաքերթումեանի բազմաոլորտ արուեստագէտների համար նախատեսուած գործակալութիւնը:

 – Կապանի Միջազգային ֆիլմի փառատօն` Յարութ Մաքեանի նախագիծը:

 – Dk.tsk Live` Հրանուշ Առաքելեանի արդի ելեկտրոնային երաժշտութեան արձանագրութեանց վայրը:

 – Կոնցեպտուալ (յղացական) Հրուշակեղէն` Իզաբելլա Աւետիսեանի աղանդերից պատրաստուած արուեստի սահմանափակ հաւաքածուների արտադրութիւնը:

 – Art Ranch` Քամի Աբրահամեանի արուեստի եւ բնութեան ներդաշնակութեամբ բազմանպատակ բնակավայրը:

 – Յոյսի Հանգոյցներ` Քայլ Խանդիկեանի` հայ գորգագործներին արտասահմանեան գնորդների հետ կապող առցանց հարթակը:

 – Ձենով` Լուսինէ Միրզոյեանի հայ գրականութեան ձայնագրութեանց յաւելուածը:

 – Երեւանի ձայնային քարտէզ` Լուսինէ Միկէ-Գալստեանի Երեւանի ոգեշնչող վայրերը բացայայտող քարտէզ-յաւելուածը:

 – Արդի արուեստի տարածք` Մարիամ Պապոյեանի շուրջօրեայ արուեստի եւ զուարճանքի կենտրոնը Էջմիածնում:

 – Տուն Տուն Արթ Հաուս` Նուռ-Անի Սիսեռեանի հայկական ժամանակակից պարերի եւ թատերական դասընթացների կենտրոնը Նորագիւղում:

 – Գիւմրիի արուեստի համագործակցութեան կենտրոն` Նուարդ Ղազարեանի բազմաժանր արուեստի կենտրոնը:

 – Plan Yerevan ` Տաթեւիկ Սայադեանի տեղական արտադրութեան եւ հայկական ոճով հագուստի արտադրութիւնը:

 – TELOS` Տիգրան Ջանջուղազեանի ոճային «մանգա»ի շարքը:

 – Դազէյն` Վանանէ Բորեանի իւրայատուկ արուեստի ամսագիրը` նուիրուած արդի հայկական իրականութեանը, մշակոյթին եւ գեղագիտութեանը:

 – Մանբան` Վիգէն Գալստեանի hայկական մշակութային եւ գեղարուեստական ​​ուղղութիւններն ու ժառանգութիւնը տարածող մասնագիտացուած անկախ հրատարակչութիւնը:

Ոգեշնչուած գործարարութեան եւ արհեստագիտութեան նորարարական մեթոդներից` «Artbox Ինկուբատոր»ը ինկուբատորի աշխատելաձեւի վերաարտադրումն է արուեստի աշխարհի համար. աշխուժ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արուեստագէտներին եւ օգնում զարգացնել իրենց գաղափարները` դարձնելու դրանք առեւտրայնօրէն կենսունակ եւ ներդրումային: Անոր մասին աւելին իմանալու համար այցելէք մեր կայք` www.artbox.am/hy:

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է ողջ հայութեան համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների:

 

(Հաղորդակցութիւնը՝ Creative Armenia-էն)