Արտահերթ ընտրութիւններու պիտի չերթանք, եթէ աշխարհացունց իրադարձութիւն չըլլայ: Այս մասին լրագրողներու հետ զրոյցին յայտարարած է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Յարութիւնեանը:
«Մենք ունենք գործընկերներ, որոնք խօսում են արտահերթի մասին։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկայ։ Գնում ենք հերթական ընտրութիւնների։ Խնդրում եմ աւելորդ ինտրիգներ չփնտռել»,-ըսած է ան: