image

Արման Մելիքյան. Հավանաբար սկսվել է սիրիական ապագայի հարցով առևտրի ակտիվ սեզոնը

Արման Մելիքյան. Հավանաբար սկսվել է սիրիական ապագայի հարցով առևտրի ակտիվ սեզոնը

«Սիրիական ճգնաժամի հետագա խորացումն ու այդ պետության տրոհումն առնվազն երեք-չորս մասերի, բխում է նրա հարևան Թուրքիայի և Իսրայելի շահերից, սակայն ներկա պայմաններում կարող է որոշակի ռազմաքաղաքական հետաքրքրություն ներկայացնել նաև Ռուսաստանի տեսանկյունից, այն դեպքում, եթե երկրի կառավարման ղեկին գտնվող Բաշար Ասադը հնարավորություն ստանա ապահովելու ալավիների համար առանձին պետականություն ունենալու պահանջը: Այս թնջուկի բաղկացուցիչ մասերից մեկն էլ կլինի քրդական պետականության հարցը՝ պաշտոնական Անկարան կձգտի անել ամեն ինչ, որպեսզի քրդական անկախության սահմանները Թուրքիայի ներկայիս տարածքի հետ ոչ մի առնչություն չունենան, սակայն, դրան հակառակ, հնարավորինս մեծ հողատարածքներ ներառի Սիրայից և Իրաքից: Սիրիայի տրոհումը մի քանի մասի, լուրջ դրական հեռանկարներ է պարունակում պաշտոնական Թել-Ավիվի համար առաջին հերթին այն պատճառով, որ այդ երկրի մասնատման շնորհիվ հնարավոր կարող է դառնալ Սիրայից նախկինում բռնազավթված և ժամանակավորապես օկուպացված համարվող Գոլանի բարձունքները պաշտոնապես Իսրայելի տարածքի մաս հռչակելը: Դա Իսրայելի համար մեծագույն ռազմավարական ձեռքբերումը կլինի, քանի որ պատերազմական իրավիճակում Գոլանի բարձրունքներին տիրողն իրեն կարող է համարել Իսրայելի իրական տերը և այն, որ սիրիական բանակը ժամանակին այդ ռազմավարական տարածքը զիջեց հակառակորդին, թերևս, որոշ առումով նախանշեց նաև դեպքերի ներկայիս զարգացման սցենարը: Միանգամայն հավանական կարելի է համարել այն, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի օրերս Մոսկվա կատարած անսպասելի այցը պայմանավորված է եղել նաև այս խնդիրներով՝ հավանաբար սկսվել է սիրիական ապագայի հարցով առևտրի ակտիվ սեզոնը»,-գրում է քաղաքագետ  Արմեն Մելիքյանը: