«Դիմադրութիւն» շարժման առաջնորդներէն Իշխան Սաղաթէլեան ֆէյսպուքեան իր էջով գրառում կատարած է` անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի այտարարութիւններուն։
«Դաւաճանների այս իշխանութիւնը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետութեան եւ ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնյայտ փաստ է, եւ այդ մասին խոսում ենք ամէն օր։
Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն յանձնելու քաղաքականութիւնը՝ լուծելով մէկ խնդիր՝ իրաւական ուժ տալ Պաքւում ու Անգարայում մշակուած օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ յայտարարելով, թե ատրպէյճանցիները ՀՀ-ի դէմ նոր պատերազմի օրինականութիւն են կուտակում…
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատւութեամբ յայտարարում եմ՝ թշնամին այդ «օրինականութեան» բաւարար պաշար ունի։ Եւ այդ «օրինականութեան» անունը Նիկոլ Փաշինեան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մէկ ճանապարհ կա՝ այս իշխանութիւնների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պէտք չեն։ Ամէն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պէտք է դիմադրութիւն թշնամու եւ Նիկոլի օրակարգին, մեզ պէտք է յամառութիւն, միասնութիւն եւ աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխաւոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:
Յուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահաւաք Ֆրանսայի հրապարակում»։