Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու «ՀԱՅԱ» փառատոնին։ Նա իր խմբի հետ հուլիսի 1-ին համերգով հանդես կգա Երեւանի Հրազդան մարզադաշտում: «ՀԱՅԱ» փառատոնը բացվել է ֆրանսիացի երգչուհի Զազի համերգով, հուլիսի 9-ին Երեւանում, նույն փառատոնի շրջանակներում կներկայացվի նաեւ Led Zeppelin Symphonic-ի նախագիծը:
Ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն եւ կինոդերասան 50 Cent-ը (Քարտիս Ջեյմս Ջեքսոն III) համաշխարհային ճանաչում է ձեռք բերել, երբ թողարկվել է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, իսկ հետո՝ «The Massacre»-ն (2005 թ.):
Ծնվել է Հարավային Ճամայկայում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առեւտրով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ եւ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի եւ Դոկտր Դրեի օգնությամբ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։ 2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին եւ Լլոյդ Բենքսին։
Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաեւ «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը եւ Դը Գեյմը։