image

Վրթանես Փափազյանի առաջարկով ապրիլի 11-ը հիշատակի օր էր հայտարարվել դեռևս Ա հանրապետության շրջանում

Վրթանես Փափազյանի առաջարկով ապրիլի 11-ը հիշատակի օր էր հայտարարվել դեռևս Ա հանրապետության շրջանում

Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակության կամ նրանց համար հոգեհանգիստ կատարելու հարցն արծարծվել է դեռևս Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում, տեղեկացնում է armchurch.info-ն: 

1920 թ. մարտի 25-ին անվանի հայ գրող Վրթանես Փափազյանը, որը Վաղարշապատի դպրոցի տեսուչն էր, նամակով դիմում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին` առաջարկելով Հայոց Տոնացույցի մեջ ամրագրել ապրիլի 11-ը (հին տոմարով)` իբրև «Յիշատակ 760 հայ նահատակ մտաւորականների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին` թրքական վայրագ սրից»: Նույն առաջարկը նա ներկայացնում է նաև Հանրապետության խորհրդարանին, կրթության և արվեստի նախարարին:

Հայոց Հայրապետն անմիջապես արձագանքում է` հատուկ շրջաբերականով Երևանի և Բաքվի կոնսիստորիաներին, Թիֆլիսի առաջնորդին և Ղարաբաղի կառավարչին հանձնարարելով հոգեհանգիստ կատարել «ի յիշատակ 1915 թ. ապրիլի 11-ին Կ. Պօլիս և Հայաստանի բոլոր գաւառներում նահատակւած թիւով մօտ 760 մտաւորականների և հոգևորականների»:

 


 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը

 

 

Վրթանես Փափազյանի առաջարկով ապրիլի 11-ը հիշատակի օր էր հայտարարվել դեռևս Ա հանրապետության շրջանում

 

Վրթանես Փափազյանը