image

Վերականգնվել են Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները

Վերականգնվել են Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները

2016 թվականի հունվարի 2-ից վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից, տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, նշելով, որ դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: «Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլև` մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,-նշում է դեսպանը: