Սիրիահայ ակնաբույժ Ժանին Սրուրյանը Սիրիայում դժվար պայմաններում է աշխատել: Ասում է, որ տան ու աշխատավայրի կողքն անընդհատ հրթիռներ էին ընկնում, եւ ինքը հրաշքով փրկվում էր: Չնայած թողել է Սիրիան եւ ակնաբուժակական կլինիկան Հայաստան է փոխադրել, սակայն Սիրիայի հանդեպ կարոտ ունի, լացով է ընդունել Սիրիայի պատերազմը, որը համարել է անձնական վիշտ:
Հայաստանում սովորած, Սիրիայում եւ ԱՄՆ-ում մասնագիտացած Ժանին Սրուրյանի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.