image

Ստամբուլում դաժանորեն սպանված հայը՝ պարոն Յակոբը «Փակ շուկայի» ոսկերիչներից էր. լուսանկար

Ստամբուլում դաժանորեն սպանված հայը՝ պարոն Յակոբը «Փակ շուկայի» ոսկերիչներից էր. լուսանկար

Հայտնի են դարձել շաբաթավերջին պոլսահայությանը ցնցած  դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, համայնքի հայտնի ոսկերիչներից 87-ամյա Հակոբ Դեմիրճին (Յակուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին Ջումուրիեթ պողոտայի վրա գտնվող իրենց բնակարանում հարձակման զոհ են դարձել, ինչի հետևանքով Հակոբ Դեմիրճին մահացել է, իսկ նրա կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 «Ժամանակը» հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տարեց ամուսինները տանը գտնվել են միայնակ: Նրանց բնակարան են ներխուժել երեք հոգի, դաժանորեն ծեծելով կապկպել ամուսիններին և թալանել տունը՝ տանելով մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Դեպքի մասին տեղեկացել է Դեմիրճիների տան սպասուհին, որի դռան թակոցներին տանտերերը չեն արձագանքել: Սպասուհին զանգահարել է ոստիկանություն, որն էլ, հատուկ տեխնիկայի միջոցով մտնելով բնակարան, այնտեղ գտել է մահացած տանտիրոջն ու վիրավորված տանտիրուհուն:

Դեպքը լայն քննարկման նյութ է դարձել նաև թուրքական մամուլում:

Հաղորդվում է, որ Հակոբ Դեմիրճին  Ստամբուլի «Փակ շուկայի»  «Ֆելեմենք» ոսկերչական հաստատության սեփականատերն էր:

 

 79-year-old Seta Demirci is being escorted to an ambulance after being found bound and gagged in her apartment in Istanbul