Կիրակի օրը` սեպտեմբերի 20-ին եթեր կհեռարձակվի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը, որի ընթացքում կցուցադրվեն Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու, դստեր եւ քրոջ հայաստանյան այցից չորս դրվագ,-տեղեկացնում է համահայկական լուրերի Այբուբեն կայքը:
Ինչպես հայտնի է` այս տարվա ապրիլի 8-ին ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի անդամների հետ ժամանել էր Հայաստան։ Այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քարդաշյաններն այցելել են նաեւ Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք եւ Գյումրի: Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում:
Ռեալթի շոուի առաջիկա թողարկման անոնսին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով