image

Սեպտեմբերի 20-ին եթերում կլինեն Քիմ Քարդաշյանի` հայաստանյան այցի մասին պատմող դրվագները (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ին  եթերում կլինեն  Քիմ Քարդաշյանի` հայաստանյան այցի մասին պատմող դրվագները (տեսանյութ)

Կիրակի օրը` սեպտեմբերի 20-ին եթեր կհեռարձակվի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը, որի ընթացքում կցուցադրվեն Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու, դստեր եւ քրոջ հայաստանյան այցից չորս դրվագ,-տեղեկացնում է համահայկական լուրերի Այբուբեն կայքը: 

Ինչպես հայտնի է` այս տարվա ապրիլի 8-ին ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի անդամների հետ ժամանել էր Հայաստան։ Այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում,  հանդիպել են   ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:  Քարդաշյաններն այցելել են նաեւ  Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք եւ Գյումրի:  Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում: 

Ռեալթի շոուի առաջիկա թողարկման անոնսին կարելի է ծանոթանալ հետեւյալ     հղումով