Թուրքական մամուլում քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Խորվաթիայում լրագրողների հետ զրույցում ասված «Հայաստանը կրակի հետ է խաղում» արտահայտությունը, որը Թուրքիայի նախագահն արել է՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի: Մամուլը գրում է, որ Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում բնակվող 100 հազար հայերին: «Նրանց կեսը Թուրքիայի քաղաքացիներ չեն: Ով որ մեր երկրում կացության իրավունք չունի, նրանց էլ ենք պահում: Հայերի անշարժ գույքն էլ վերադարձրեցինք: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հղեցինք: Այս ամեն ինչով մենք ցույց ենք տալիս, որ բարի նպատակներ ունենք»:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ հակամարտության գոտում Ադրբեջանը և Իլհամ Ալիևը գնալով ուժեղացնում են իրենց դիրքերը, իսկ Ռուսաստանն Հայաստանին օգնություն ցույց չի կարողանում ցույց տալ, քանի որ Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի:
«Ռուսաստանը նույնիսկ Ոկրաինայում չկարողացավ իր ուզած արդյունքին հասնել: Միայն Ղրիմում կարողացավ հաջողության հասնել, քանի որ այնտեղ թաթար բնակչությունը քիչ էր: Ռուսաստանը սխալ է անում»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է ներկայացնում թուրքական մամուլը: