«Լոս Անջելես Թայմզ»-ից տեղեկանում ենք, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի հանրահայտ երգիչ Քանիե Ուեսթը Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից 1 միլիարդ ԱՄՆ դոլար է խնդրել, նշելով, որ պատրաստվում է ցնցող ելույթի: Իր խնդրանքի մասին Քանիեն գրել է Թուիթերում՝ խնդրելով բոլորին տարածել իր կոչը, որպեսզի այն անձամբ հասնի Մարկ Ցուկերբերգին: Մամուլը գրում է, որ հանրահայտ ռեփեր Քանիե Ուեսթն ամերիկյան բանկերին պարտք է մոտ 53 միլիոն ԱՄՆ դոլար: