«Սիրելի' հայրենակիցներ,
Միջադէպի հետ կապուած նախ եւ առաջ ցանկանում եմ յայտնել, որ դէմ եմ ցանկացած բռնութեան եւ առաջնորդուում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոտներով լուծման սկզբունքով։
Իւրաքանչիւր քաղաքացի ունի անձնական եւ ընտանեկան կեանքի անձեռնամխելիութեան իրաւունք։ Մեր հասարակութեան ցանկացած մասնակից, լինի պաշտօնեայ, թէ լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ եւ նրբանկատ է յատկապէս ընտանիքին վերաբերող ցանկացած հարցում։
Ցանկանում եմ ներողութիւն խնդրել միջադէպին ներկայ բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։
Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատուութիւն միջադէպի կապակցութեամբ»։