Ամերիկահայ հեռուստատեսային աստղ, համացանցային գործարար Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել իր ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ, նշելով. «Հայաստան ենք գնում»: Հավանաբար Քարդաշյանը հայրենիք է ժամանելու հենց քրոջ հետ:

Հայ աստղը հրավիրված է մասնակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը։ Քիմ Քարդաշյաny հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանո՞վ են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության ասպարեզների ժողովրդայնացմանը, որքանո՞վ են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:
Հոկտեմբերի 6-9 անցկացվող IT աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը կանցկացվի Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։
Քիմ Քարդաշյանը նաև Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն է հայտնել: