image

Քաթալոնիան դէպի անկախութիւ՞ն. Բախումներէն տուժած են հարիւրաւոր քաղաքացիներ

Քաթալոնիան  դէպի անկախութիւ՞ն.  Բախումներէն տուժած են հարիւրաւոր   քաղաքացիներ

Իսպանական Կատալոնիայում ավարտվեց անկախության հանրաքվեն, որն ուղեկցվում էր բախումներով՝ ոստիկանության և բնակչության միջև։ Իսպանիայի կառավարությունը պահանջել էր դադարեցնել երկրի Սահմանադրական դատարանի կողմից անօրինական ճանաչված հանրաքվեի անցկացումը:

 

Կատալոնայում առնվազն 337 մարդ վնասվածք է ստացել տեղի ունեցող բախումների հետևանքով, քանի որ ոստիկանությունը փորձում է կանխել կատալոնացիների քվեարկությունը անկախության մասին հանրաքվեին:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կատալոնացի պաշտոնյաներին, Իսպանիայի կառավարությունը պահանջել է դադարեցնել երկրի Սահմանադրական դատարանի կողմից անօրինական ճանաչված հանրաքվեի անցկացումը:

Ոստիկանները շարունակում են առգրավել քվեաթերթիկներն ու ընտրատուփերը՝ խոչընդոտելով հանրաքվեի ընթացքը, սակայն ինչպես ավելի վաղ հաղորդել էին, կատալոնացիները շարունակում են քվեարկել՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Նրանցից շատերը գիշերել են հենց ընտրատարածքների բակում՝ առաջինը քվեարկելու համար:

Հաղորդվում է, որ Բարսելոնայում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել հանրաքվեի կողմնակիցների ցույցի ժամանակ:

Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վնասվածք է ստացել ոստիկանության 11 սպա:

 

 

Ինչպես տեղեկացնում է El País-ը, Իսպանիայի Ազգային ոստիկանությանը հաջողվել է 46 ընտրատեղամաս փակել, որոնցից 27-ը Բարսելոնայում, 6-ը՝ Տարագոնայում, 6-ը՝ Խիրոնայում, 7-ը՝ Լերիդայում: Բացի այդ, ևս 46 ընտրատեղամաս են փակել Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները, որոնցից 14-ը Բարսելոնայում, 12-ը՝ Տարագոնայում, 8-ը՝ Խիրոնայում և 12-ը Լերիդայում:

 ատալոնիայում տեղի ժամանակով 20:00-ին (22:00՝ երևանյան) ավարտվել է քվեարկությունն անկախության հանրաքվեում, բոլոր ընտրատեղամասերը փակվել են: 

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ  օրվա ընթացքում հանրաքվեին միլիոնավոր բնակիչներ են մասնակցել: 

Նրա խոսքով՝ 319 ընտրատեղամաս փակվել է, այդտեղ քվեարկությունը նորմալ չի ընթացել: Այժմ հաշվարկվում են քվեարկած կատալոնացիների ձայները: 

Ինքնավար մարզի բնակչությունը կազմում է 7.5 մլն: Ձայնի իրավունք ունեն 5.3 մլն-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50 տոկոսից ավելին: 

Բացի այդ, նշվում է, որ Կատալոնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 761-ի: 

 

Նյութը ՝ Tert.am-ից