image
Հրատապ լուրեր:

Փարամազի անունով է կոչվելու Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը

Փարամազի անունով է կոչվելու Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվելու է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, հայ ազգային-ազատագրական ականավոր գործիչներից Փարամազի` (Մատթեոս Սարգսյանի) անունով: Երեկ նման հրամանագիր է ստորագրել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեզը: Հնչակյան նշանավոր գործիչ Փարամազն  իր 19 ընկերների հետ կախաղան է բարձրացվել Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում:

Փարամազը ծնվել է Մեղրիում։ 1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ։ 1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։