Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին, հյուրընկալվելով ամերիկյան The Late Show հաղորդմանը, գովաբանել է իր կնոջը` Ամալ Քլունիին ասելով. «Մեր տան ղեկավարը կինս է»: Դերասանն ասել է` «Ամալն է որոշում մեր բոլոր հետագայ անելիքները»: Ջորջ Քլունին նաեւ խոստովանել է, որ իր կինը միշտ հատուկ ասելիքներ է ունենում եւ հանձնարարություններ է տալիս իր ցանկացած հանդիպումից առաջ: Դերասանը հայտարարել է, որ հպարտ է իր կնոջով: