Ինչպես տեղեկացնում է ezidimedia գործակալությունը հղում անելով Իրաքյան ԶԼՄ-ներին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլում այրել են 19 եզդի կանանց, ովքեր հրաժարվել են «ԻՊ» անդամների հետ սեռական հարաբերություն ունենալ:
Եզդի կանանց, որոնց գերեվարվել էին Սինջարի ցեղասպանության ժամանակ, այրել են Մոսուլի կենտրոնում, հայրուրավոր մարդկանց առաջ ՝ երկաթե խցերում, քանի որ վերջիններս «ԻՊ» համար դարձել էին ոչ կառավարելի, և չնայած զանազան բռնություններին, հրաժարվում էին կատարել ահաբեկիչների հրահանգները:
2014թ.-ի եզդիների ցեղասպանության ժամանակ ՄԱԿ-ի տվյալներով 6000 եզդի կանայք էին գերեվարվել , որոնցից 3500-ը դեռևս «ԻՊ» ձեռքերում են:
մանրամասները՝ Ezidimedia.com-ում