image
Հրատապ լուրեր:

Հրանտ Մարգարյան. Մենք առնվազն 7-8 նախագահի թեկնածու ունենք

Հրանտ Մարգարյան. Մենք  առնվազն 7-8 նախագահի թեկնածու ունենք

«Արմենիա» հեռուստաընկերության    Ռ-էվոլյուցիա   հաղորդման ժամանակ  ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ  եթե մյուս կուսակցություններն ունեն 1 նախագահի թեկնածու և նրա հետևում պետք է թաքնվեն, իրենք առնվազն 7-8 նախագահի թեկնածու ունեն. «Բայց մենք գաղափարական մարդիկ ենք, ավանտյուիստներ չենք: Նրանց թեկնածուներից ոչ մեկը ռեալ հնարավորություններ չունի նախագահի թեկնածու դառնալու համար, եթե խոսքը հրապարակում հնչած անուններն են: Իրենց կյանքի նպատակը այսինչին նախագահ տեսնելն է, իրենց «Սերժով» Սերժին փոխարինելու ծրագիրն է, իրենք այս երկիրը չեն ուզում լավացնել, ուզում են իրենց «Սերժը» դառնա նախագահ, որ կարողանան օգտվել: Սա է իրենց ծրագիրը: Ոչ թե ուզում են նախագահ դարձնել մեկին, որ այս երկիրը փրկի: Իսկ մեր ասածն այն է, որ մենք նոր ուղի ենք դուրս գալու, նոր քաղաքական մշակույթ և հարաբերություններ են ձևավորվելու, որոնք կստեղծեն հարցերը լուծելու ընթացք: Սա է հարցը: Մենք չենք ասում, որ հենց խորհրդարանական համակարգ եղավ, բոլոր հարցերը կվերանան, ոչ: Դարձյալ մարդիկ դերակատար են և կան լավ ու վատ դերակատարներ»:

աղբյուր`  168.am