Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` Հայաստանում ստեղծված ընկերություններից մեկը` PicsArt-ը հայտնվել է Forbes-ի կողմից լավագույն ճանաչված 10 լավագույն ստարտափների հնգյակում: PicsArt-ը լուսանկարների օնլայն խմբագրման հավելված է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ` հաճախ չիմանալով, որ նորությունը ստեղծվել է Հայաստանում: Ի տարբերություն Photoshop-ի և այլ օնլայն խմբագրական ծրագրերի, հայկական այս նախագիծը թույլ է տալիս գեղարվեստական տարրեր մտցնել լուսանկարի մեջ` այն դարձնելով արվեստի գործ:
Մինչ Forbes-ի լավագույնների շարքում ընդգրկելը` PicsArt-ը 2015-ի լավագույն հավելված է ճանաչվել նաև Հնդկաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում: