image

Հայկ Մարությանը Գյումրու տնակային ավանում էր. լուսանկարներ

Հայկ Մարությանը Գյումրու տնակային ավանում էր. լուսանկարներ

Դերասան Հայկ Մարությանը, որ հաճախ է մասնակցում քաղաքացիական շարժումներին («Չենք վճարում 150 դրամ», «Դեմ եմ» և այլն), երեկ Գյումրու «Ֆանտաններ» տնակային ավան էր այցելել՝ մասնակցելու Տիգրան Համասյանի համերգին ի նպաստ Գյումրու անօթևանների: Դերասանը Գյումրի էր այցելել իր երեխաների հետ: 

Խոսելով տնակներում ապրող Գյումրու անօթևանների  մասին՝ Հայկ Մարությանն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ կարելի էր անցնող տասը-քսան տարվա ընթացքում  ինչ-որ բան անել, որպեսզի  մարդիկ այդ վիճակից գոնե մի քայլ դուրս գային: Ըստ դերասանի, հասարակությունը պետք է շատ ավելի ակտիվ լինի նման հարցերում, և ինքն էլ, ինչպես նշեց, պատրաստ է աջակցելու և հնչեղություն տալու անօթևանների խնդրին: