Այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված տարեց հիվանդը: Այդ մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ հիվանդն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Նա 72 տարեկան էր: