image
Հրատապ լուրեր:

Հայաստանում է ֆրանսահայ նշանավոր խոհարար Ալեն Ալեքսանյանը.

Հայաստանում է ֆրանսահայ նշանավոր խոհարար Ալեն Ալեքսանյանը.

Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկը` L'Alexandrin-ը,  (www.lalexandrin.fr) պատկանում է հայ ձեռնարկատեր, խոհարար Ալեն Ալեքսանյանին, ով  այն հիմնել է 1986-ին, եւ որն  այժմ  ոչ միայն Լիոնի, այլեւ   Ֆրանսիայի նշանավոր  ռեստորաններից մեկն է: Օգոստոսի  28-ին  Ալեն Ալեքսանյանը ԼՈՖԹ ակումբում կանցկացնի խոհարարության վարպետության դաս: Իսկ մինչ այդ, Ալեն Ալեքսանյանն անցյալ շաբաթ մասնակցել է Բերդի Մեղրի եւ հատապտուղների փառատոնին, որտեղ նույնպես  վարպետության դաս է անցկացրել փառատոնի մասնակիցների համար:    Ինչպես «Արեւելք»-ին հայտնեց հայտնի խոհարարը`Հայաստանի ուտելիքներն ու մթերքներն անկրկնելի են, բայց նրանց պակասում է ինչ-որ մի համ, եւ ինքը այդ համն է, որ փորձում է ներմուծել հայկական մթերքներով պատրաստված ուտելիքների, հատկապես հյութերի, թեյերի եւ մուրաբաների մեջ: Ալեն Ալեքսանյանն  աշխատում է հատկապես Լոռու մարզի  գյուղաբնակ կանանց եւ ձեռնարկատերերի հետ` սովորեցնելով ինչպես իրենց արտադրանքն ու ուտելիքները դարձնել շուկայի համար ավելի գրավիչ: Ինչպես հայտնեց նա,  իր խորհուրդներով պատրաստված որոշ հյութեր արդեն   Հայաստանից  արտահանվում են Ֆրանսիա:  Խոհարարը նախապատրաստական աշխատանքներ է տարել նաեւ սեպտեմբերին կայանալիք «Օձունի գանձերը» փառատոնի մասնակիցների հետ: Նա Լիոն է մեկնելու օգոստոսի  30-ին:

Ի դեպ, Ալեն Ալեքսանյանն ունի իր կայքը`www.alainalexanianconsulting.com, որտեղ հաճախ է հանդես գալիս  բաղադրատոմսերով եւ խորհուրդներով: