168.am-ի տեղեկություններով Հայաստան կժամանի Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Նա Հայաստանում կլինի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 15-ին: Կայքի աղբյուրների փոխանցմամբ` Ջահանգիրին Երևան կժամանի բավականին լայն և ներկայացուցչական պատվիրակությամբ` բաղկացած 50-60 պաշտոնյաներից և գործարարներից: Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, Իրանի փոխանախագահը ՀՀ վարչապետի հետ կմասնակցի Հայ-իրանական ֆորումին: Թեև, ըստ կայքի տեղեկությունների, չի բացառվում, որ այցի հետ կապված փոփոխություններ ևս լինեն, քանի որ այն վերջնականապես հաստատված չէ:
մանրամասները` 168.am- ում