ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են:
Ըստ մեկ այլ լրատվամիջոցի, հարձակումը տեղի է ունեցել նռնակներով. անհայտ անձինք նռնակներ են նետել նախկին նախագահի առանձնատան ուղղությամբ: