Հալեպահայ այս ընտանիքը երկար տարիներ ապրել է Դուբայում, եւ աշխատանքային պայմանագիրն ավարտելուց հետո որոշել են կրկին Հալեպ վերադառնալ: Վերադարձը համընկել է Սիրիայի պատերազմի սկզբին, ստիպված մի որոշ շրջան անցկացնելու համար Հայաստան են եկել, սակայն մի որոշ շրջանը դարձել է հինգ տարի: Մայդա Իսթանբուլյանը Հայաստանում գտել է սիրած զբաղմունք եւ ներկայացնում է իր ձեռքի աշխատանքները: Ասում է, որ Հայաստանն արդեն տուն է դարձել իրենց համար:
Տիկին Մայդայի մասին՝ տեսանյութում.