Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահ արք․ Գարեգին Բեքչյանը Պոլսո հայոց փոխպատրիարքի պաշտոնում արք․ Արամ Աթեշյանի վերանշանակումից հետո Ստամբուլից հեռանալուց առաջ հրաժեշտի հայտարարություն է արել։
Ինչպես տեղեկանում ենք «Ակօս»-ից, արք․ Բեքչյանը նշել է, որ վերջին զարգացումները մեկ օրում տեղի չեն ունեցել։ «Ցավոք, ինձ թիրախավորած վերջին դեպքերի միակ նպատակը 85-րդ պատրիարքի ընտրությունները չեղարկելն էր։ Տեղի ունեցածը երկար ու նախագծված աշխատանքի հետեւանք էր, քանի որ կեղտոտ խաղերն ու ինտրիգները մեծ չափերի հասան»,-գրել է արք․ Բեքչյանը։ «Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,-հայտարարել է Բեքչյանը, նշելով, որ հեռանում է Ստամբուլից, քանի որ էությամբ կոնֆլիկտային մարդ չէ: